Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախ

Ջրի տարաների առաքումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի բեռնատարներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից ջրի տարաներ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ տարաները նախատեսված են դպրոցների ու մանկապարտեզների համար։
Миротворцы РФ доставляют жителям Карабаха баки с водой
Ջրի տարաներ
Հատուկ բեռը կփոխանցվի այն դպրոցներին ու մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանագծման գծի մոտ գտնվող հեռավոր շրջաններում։
Լեռնային Ղարաբաղի շրջաններում ջրամատակարարման ընդհատումների պատճառով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է օգնություն ցուցաբերել տարածաշրջանի բնակչությանը: Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի մարդասիրական կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 երթ են իրականացրել ու ավելի քան 200 տոննա խմելու ջուր տեղափոխել Ստեփանակերտի մեկուկես հազար բնակիչների:
Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատարին
Նախօրեին խաղաղապահների աջակցությամբ Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ջրատար հոր է գործարկվել, որը խմելու ջրով կապահովի ավելի քան 2 հազար մարդու:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: