Փաստացիորեն հաստատվել է, որ ԱՄՆ–ն միջամտում է ՌԴ ընտրություններին. Զախարովա

ԱՄՆ դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացրել են միջամտության կոնկրետ փաստերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ընտրական գործընթացներին ամերիկյան միջամտությունը փաստագրված է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ մասին ասել է «Սոլովյով Live»–ի եթերում։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին երեկ կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն ՌԴ ներքին գործերին, մասնավորապես` ընտրություններին միջամտելու պատճառով։
Թալիբներին ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանը որոշում դեռ չի կայացրել. Պեսկով
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը կոնկրետ փաստեր է ներկայացրել ամերիկյան կողմին։ Փաստերն ապացուցում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքից ինտերնետ-հարթակների գործարկմամբ, որոնք համակարգվում են ամերիկյան ինտերնետ-մոնոպոլիաների կողմից, տեղի են ունենում բացահայտ միջամտություններ Ռուսաստանի ներքին գործընթացներին։ Զախարովան հավելել է, որ Վաշինգտոնի կողմից ոչ մի հայտարարություն, մեկնաբանություն և արձագանք չկա:
«Չպետք է թույլ տանք». Արևմուտքը փորձել է խաբել Ռուսաստանին ու Չինաստանին