Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա–2021»–ի և «Միսս աշխարհ Արմենիա–2021»–ի մասնակիցները

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 22–ին գեղեցկության երկու մրցույթ կանցկացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnk. Արդեն հայտնի է, թե ովքեր են այս տարի մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» գեղեցկության մրցույթներին և հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու միջազգային երկու մրցույթներում։
Մանան Հունանյան, 18 տարեկան
Մանան Հունանյան, 18 տարեկան
Այս տարի ամենամյա գեղեցկության մրցույթին մասնակցում են 20 գեղեցկուհիներ ոչ միայն Երևանից և Հայաստանի մարզերից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Իրանից։
Միրնա Բզդիգյան, 19 տարեկան
Միրնա Բզդիգյան, 19 տարեկան
Գեղեցկուհիներից 15–ը կպայքարեն «Միսս տիեզերք Արմենիա–2021» տիտղոսի համար, 19–ը՝ «Միսս աշխարհ Արմենիա–2021»-ի։
Վիվիանա Ասատուրի, 17 տարեկան
Վիվիանա Ասատուրի, 17 տարեկան
Միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս տիեզերք»–ին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս աշխարհ»–ին՝ 17–26։
Աննիա Անդրիասյան, 24 տարեկան
Աննիա Անդրիասյան, 24 տարեկան
Երևանում անցկացվող գեղեցկության մրցույթի ձևաչափն այս տարի տարբերվում է նախորդից։
Մարինա Կարապետյան, 28 տարեկան
Մարինա Կարապետյան, 28 տարեկան
Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան, աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։
Մանե Բաղիրյան, 19 տարեկան
Մանե Բաղիրյան, 19 տարեկան
Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան։
Լիա Սարգսյան
Լիա Սարգսյան
Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, դրան կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը։
Ադրիանա Գալստյան, 26 տարեկան
Ադրիանա Գալստյան, 26 տարեկան
«Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» մրցույթների հաղթողները կմասնակցեն աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներին՝ «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ»։
Նատալի Հարությունյան, 27 տարեկան
Նատալի Հարությունյան, 27 տարեկան
Այս տարի հեղինակավոր մրցույթների 70–ամյակն է, որոնք կանցկացվեն նոյեմբերին և դեկտեմբերին։
Փրենի Դավթյան, 25 տարեկան
Փրենի Դավթյան, 25 տարեկան
Ի դեպ, ձեր նախընտրած մասնակցի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով:
Ալլա Կարապետյան, 21 տարեկան
Ալլա Կարապետյան, 21 տարեկան
1 / 9
Կարոլինա Գևորգյան, 22 տարեկան
2 / 9
Սոնա Հովսեփյան, 24 տարեկան
3 / 9
Համեստ Հարությունյան, 24 տարեկան
4 / 9
Վիկտորյա Բալոյան, 24 տարեկան
5 / 9
Կրիստինա Այանյան, 23 տարեկան
6 / 9
Լիդիա Ծատրեան, 18 տարեկան
7 / 9
Դիանա Լեփեջյան, 22 տարեկան
8 / 9
Լիանա Եղիազարյան, 23 տարեկան
9 / 9
Նանե Ավետիսյան, 24 տարեկան