Արցախի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի ամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը 5 պաշտոնյայի գործուղում է Ղազախստան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 11-ին։
Ըստ հաղորդագրության` ՊԲ հրամանատարը պաշտոնից ազատվել է իր դիմումից համաձայն։
Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020-ի հոկտեմբերի վերջին, երբ ծանր վիրավորում ստացավ Ջալալ Հարությունյանը։
Միքայել Արզումանյանն արցախյան բանակի բարձրակարգ հրամանատարներից է։ Բավական է նշել, որ 22 տարեկանում նա համազորային գնդի հրամանատար էր։
«Ձեզ հայտնի դեմքեր չկան». ՏԻՄ ընտրություններին թարմ ուժեր են մասնակցելու