ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հետպատերազմական շրջանում ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել։ Տեղեկությունը կառավարության լրատվականի հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով`հիմա նպատակ ունեն սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի:
Նախարարն ասել է, որ ամսական 68 հազար դրամ աջակցությունից օգտվել է ավելի քան 100 հազար մարդ. շուրջ 27 մլրդ դրամ է տրամադրվել կառավարության կողմից։
Նախատեսվում է Արցախում 1000 սոցիալական բիզնես հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ։
Բնակապահովման նպատակով նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։