Վանեցյանի «Հայրենիքը» կմասնակցի Դիլիջանի ընտրություններին. հայտնի է` ով կգլխավորի ցուցակը

«Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջան համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության համաձայն` այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին:
«Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը»,–հայտնում է կուսակցությունը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում է
Հիշեցնենք`Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, իսկ ԲՀԿ–ն որոշել է չմասնակցել։
Տեր–Պետրոսյանի կուսակցությունը հայտնել է Գորիսի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածուի անունը