Բայդենը տարօրինակ ժեստ է արել ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ

Սպիտակ տան լրագրողը չի հստակեցնում, թե ինչ է ասել ԱՄՆ առաջնորդը, որը սեպտեմբերի 10-ը, 11-ը և 12-ը հայտարարել է աղոթքի և հիշատակի օրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի սգո արարողության ժամանակ տարօրինակ ժեստ է արել: Twitter-ի իր էջում այդ մասին գրել է Սպիտակ տան թղթակից Չարլի Սփայրինգը։
Ամերիկացի առաջնորդը դիմակը իջեցրել է և ինչ-որ բան բղավել։ Սփայրինգը չի հստակեցրել, թե հատկապես ինչ է ասել Բայդենը։
​Ընդ որում` նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի կապակցությամբ Բայդենին քննադատել է Աֆղանստանի համար և «կապիտուլյացիայի» մեղադրանք ուղղել։ «Սակայն մի վախեցեք, Ամերիկան կրկին մեծ կդառնա», - ասել է Թրամփը:
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
20 տարի առաջ ԱՄՆ-ում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Ջո Բայդենը ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 10-ը, 11-ը և 12-ը հայտարարել է աղոթքի և հիշատակի օրեր:
Ամերիկյան ողբերգություն ու 14 աֆրիկյան կով. ի՞նչ դաս պետք է քաղի Հայաստանը