Քսան տարի առաջ մահապարտ ահաբեկիչներն առևանգված ինքնաթիռներով հարձակվեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների ու Պենտագոնի շենքի վրա։
Չորրորդ ինքնաթիռը, որը նրանք պատրաստվում էին ուղարկել Սպիտակ տուն կամ Կապիտոլիում, կործանվեց Վաշինգտոնից 240 կմ հեռավորության վրա՝ չհասնելով նպատակին։ 19 գրոհայիններից բացի, հարձակումների հետևանքով զոհվեց 2 977 մարդ, ևս 24-ն անհետ կորան։
Ընդունված է համարել, որ հարձակման հետևում կանգնած էր «Ալ Քաիդան» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)` Ուսամա բեն Լադենի գլխավորությամբ: Բայց այլ`միանգամայն ճշմարտանման տարբերակների պակաս էլ չկա, թեև ոչ մի վարկած չի վերադարձնի մարդկային կյանքերը։