ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը սեպտեմբերի 12-20-ը հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության` զորավարժություններն անցկացվում են «Երեք եղբայր–2021» կարգախոսով։
Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է, խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքի և փորձի փոխանակումը: