Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի

4 մեքենաների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, միկրոավտոբուսի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Նշվում է, որ ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:
Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ