Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Շախմատի առցանց օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 8-ից 15-ը: Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում են Չինաստանի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Ռումինիայի, Ավստրալիայի թիմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Արագ շախմատի առցանց համաշխարհային օլիմպիադայի 4-6-րդ տուրերն ավարտվեցին, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը։
4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4,5-1,5 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն, 5-րդ տուրում մեր հավաքականը պարտվեց Ղազախստանի հավաքականին ( 2,5-3,5), իսկ 6-րդ տուրում ոչ ոքի խաղաց Ավստրալիայի ընտրանու հետ (3-3):
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնին
Հայաստանի հավաքականը 6 միավորով է զբաղեցնում 4-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ղազախստանի հավաքականը (12 միավոր): Այսօր կկայանան եզրափակիչ 3 տուրերը։
Առաջին երեք տուրերում հայ շախմատիստները ոչ ոքի խաղացին Հունաստանի հետ (3: 3), պարտվեցին Իրանին (2: 4) և հաղթանակ տարան Վրաստանի նկատմամբ (3.5: 2.5):
Թիմը բաղկացած է 6 շախմատիստներից, երեքը տղա, երեքը՝աղջիկ։ Հայաստանի հավաքականը  հանդես է գալիս առանց Լևոն Արոնյանի:
Եվս մեկ չեմպիո՞ն. Հովհաննես Գաբուզյանը շախմատի առաջնության առաջատարներից է
Շախմատի առցանց օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 8-ից 15-ը: 40 թիմերը բաժանված են չորս խմբերի: Չինաստանի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Ռումինիայի, Ավստրալիայի թիմերը Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում են:
Օրական երեք տուր է անցկացվում, խաղերը 15 րոպե ժամանակի վերահսկողությամբ են ՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան ավելացումով: Յուրաքանչյուր խմբից լավագույն երկու թիմերը դուրս կգան հաջորդ տուր։