Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

Դեբեդ գետի վրա կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
«Արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։ Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։
Строительство нового моста через реку Дебед в районе пункта пропуска Садахло-Баграташен государственной границы между Арменией и Грузией
Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան