Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատարին

Ռուստամ Մուրադովը Մախաչկալայից մեկնել է Բաքու, որպեսզի Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացնի ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik.  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի հետ, հայտնում է Sputnik-ը։
Արշակ Կարապետյանն ընդունել է Մուրադովին փոխարինող Միխայիլ Կոսոբոկովին
Նոր հրամանատարին ադրբեջանական նախարարին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Կողմերը քննարկել են իրադրությունն այն շրջանում, որտեղ տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։
Օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել էր ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի հետ։ Մինչ այդ Ռուստամ Մուրադովն էր ամփոփիչ այց կատարել հայկական պաշտպանական գերատեսչություն, իսկ սեպտեմբերի 7-ին նրա մասնակցությամբ գերիների փոխանակություն էր տեղի ունեցել։ Դրանից հետո Մուրադովը մեկնել էր Մախաչկալա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա դրական է գնահատել տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների աշխատանքը։
Ղարաբաղում կյանքը եռում է. Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին