Հանձնաժողովի անվանումը չի փոխվի, «Արցախ» բառը չի ավելանա. այդ նախագիծն էլ չընդունվեց

«Քաղաքացիական պայմանագիրը» հերթական անգամ մերժեց Արցախի հարցերի հանձնաժողով ունենալու գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովն անվանափոխել և դարձնել ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:
Արցախյան հարցով բանակցություններում ԱԺ-ն պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա. Մամիջանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամները ձեռնպահ քվեարկեցին, իսկ ընդդիմադիր 4 պատգամավորները՝ կողմ։ 
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Իշխող խմբակցության հիմնավորման համաձայն` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է Արցախի հարցերով, ուստի առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա:
Առաջնահերթ խնդիրն այժմ նոր պարտվողական փաստաթղթերի ստորագրում թույլ չտալն է. Վարդանյան