ՊՆ–ում քննարկել են ԶՈւ–ում ինքնասպանությունների դեպքերն ու դրանց կանխարգելման ուղիները

Հավաք-խորհրդակցությունը անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերի ու դրանց կանխարգելման ուղիների թեման այսօր քննարկել են ՀՀ ՊՆ–ում կայացած հավաք-խորհրդակցությունում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Совещание по теме случаев самоубийств в Вооруженных Силах и путей предотвращения (10 сентября 2021). Еревaн
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների բարձրաստիճան սպաներ, պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հոգեբան-դասախոսներ ու հոգևոր սպասավորներ։
Совещание по теме случаев самоубийств в Вооруженных Силах и путей предотвращения (10 сентября 2021). Еревaн
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը, ներկայացվել են կանխարգելման ուղիների վերաբերյալ առաջարկություններ։
Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին