ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին` եղել մարտական դիրքերում։ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե մասնակցե՞լ է պատերազմական գործողություններին։
Նշենք, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը:
«Մեր ջոկատով եղել ենք մարտական դիրքերում։ Մեր ջոկատը կազմված է եղել հատուկ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչներից։ Ցավոք, ունեցել ենք նաև վիրավորներ»,–ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց` ինչ վերաբերում է իր` բանակում չծառայելուն, ապա մինչ դիրքեր գնալը Նուբարաշենի հրաձգարանում պարապմունքներ են անցկացրել` առաջին բուժօգնության, մարտական պատրաստության։
Խաչատրյանը հավելեց, որ տեղին չէ ասել, թե որ հատվածում են եղել։