Մեսսին կրկին արտասվել է, այս անգամ` Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո

Ֆուտբոլիստը գերազանցել է սեփական ռեկորդը ու մեկ խաղի ընթացքում երկու անգամ է արտասվել։ Սոցցանցերում «թրոլինգի» են ենթարկում նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ չի կարողացել զսպել արցունքները։
Նա արտասվել է Բոլիվիայի դեմ Արգենտինայի հավաքականի խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում նրա թիմը կարողացել է 3:0 հաշվով ջախջախել մրցակցին:
​Սակայն Մեսսին այդքանով չի սահմանափակվել ու կրկին արտասվել է, երբ հարցազրույցի ժամանակ պատմել է այն ծանր ժամանակների մասին, որում գտնվել է և շարունակում է գտնվել Արգենտինան կորոնավիրուսի պատճառով: Նա ասել է` ուրախ է, որ մարզադաշտում կրկին տեսնում է երկրպագուներին, շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք եկել են մարզադաշտ, որտեղ մինչ այդ արգենտինացիները տոնել են Ամերիկայի գավաթի հաղթանակը։ Մեսսին խոստովանել է, որ միշտ երազել է այդ հաղթանակի մասին։
​«Մայրս ու եղբայրներս այստեղ են, նրանք շատ էին հուզվում, բայց այսօր տոնում են։ Ես երջանիկ եմ», - ասել է Մեսսին։
Ֆուտբոլիստի արցունքները համացանցում բուռն արձագանքի են արժանացել։ Համացանցի օգտատերերը որոշել են «թրոլինգի» ենթարկել նրան։
Մեսսին որակազրկվել է դաշտում ոչ մարզական պահվածքի համար
«Նա հավանաբար կարծում է, որ իր արցունքները ադամանդների են վերածվում։ Նա պետք է ստուգի աչքերը։Արցունքները դառնում են նրա այցեքարտը։ Ինչ էլ չի ալարում` այսքան նվնվում է», - գրել են նրանք:
Նշենք, որ Բոլիվիայի դեմ խաղում Մեսսին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը ու հավաքականի կազմում 79 գոլի հեղինակ դարձավ: Պելեն երկու գոլով պակաս է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում։
Մեսսին արտասվել է «Բարսելոնային» հրաժեշտ տալու ասուլիսի ժամանակ. տեսանյութ