ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Հայփոստը» նոր ծառայություն է գործարկում, որը կոմունալ վճարումները կանխիկ գումարով հաճախորդի տանը կատարելու հնարավորություն է տալիս: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի պլանշետների միջոցով:
Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան (օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու)` միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում:
Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը կտպի և կտրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև հաճախորդի համաձայնությամբ կգանձի վճարումը՝ տրամադրելով անդորրագիր։