«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտվեց, այն էլ՝ ժամկետից շուտ

«Հյուսիսային հոսք-2»-ի երկարությունը 1234 կմ է. այն նախատեսված է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ մղելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. «Հյուսիսային հոսք-2» գազատարն ամբողջովին պատրաստ է, նշված է «Գազպրոմի» տելեգրամյան պաշտոնական ալիքում։
Գերմանացիները պահանջում են վաճառել «Հյուսիսային հոսք-2»-ը
«Գազպրոմի» առավոտյան օպերատիվ խորհրդակցության ժամանակ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 8.45-ին  «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ամբողջովին ավարտվել է»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
«Հյուսիսային հոսք-2»-ը, որի երկարությունը 1234 կմ է ու նախատեսված է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ մղելու համար, Ռուսաստանից Գերմանիա է ձգվում՝ անցնելով Բալթիկ ծովի հատակով՝ Եվրոպային ուղղակի գազ մատակարարելու համար։
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների մեծ մասը կողմ էին գազատարի կառուցմանը։ Դեմ էին արտահայտվում Մերձբալթյան պետությունները, Լեհաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Վերջինս մտավախություն ունի, որ կդադարեցի իր տարածքով ռուսական գազի տարանցիկ տեղափոխումը։
«Ուկրաինայից հոգնել են». քաղաքագետը՝ «Հյուսիսային հոսք -2»-ի շուրջ ստեղծված թնջուկի մասին