ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը Մինսկում հանդիպել է ռուս և բելառուս գործընկերների հետ

Արգիշտի Քյարամյանը Բելառուս է մեկնել՝ հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև: 
Председатель СК Армении Аргишти Кярамян на встрече с Александром Бастрыкиным и Дмитрием Гора (10 сентября 2021). Минск
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը Մինսկում հանդիպել է ռուս և բելառուս գործընկերների հետ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև:
Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար:
Председатель Следственного комитета РА Аргишти Кярамян на встрече с Александром Бастрыкиным и Дмитрием Гора (10 сентября 2021). Минск
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը Մինսկում հանդիպել է ռուս և բելառուս գործընկերների հետ
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ: