ՌԱԴԻՈ

Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ–ի խոշոր մատակարար լինել. տնտեսագետը խոսել է խնդիրների մասին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, թե որ դեպքում կարող են իրականանալ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի կանխատեսումները։
Sputnik
Հայաստանն առայժմ ԵԱՏՄ–ի շուկայի համար չի կարող լինել բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի հայտարարությունը։
ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը դեղերի շուկայի վրա. Քամալյան
Քամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար:
«Կան նաև այլ երկրներ, որոնք գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ հաջողություններ են արձանագրել, բայց քայլեր պետք է անել և պետք է փորձել»,- ասաց նա։
Այդ հարցում հաջողություններ ունենալու համար, ըստ տնտեսագետի,  նախևառաջ պետք է կյանքի կոչել 2012 թվականին 2013-25 թթ. գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, մշակել և իրականացնել ագրարային քաղաքականություն, ինչը ևս  բացակայում է։
«Պետք է ագրարային քաղաքականությունը ճիշտ մշակել` թիրախները դնել, նաև խթանել այդ ոլորտները, բայց համագործակցություն պետք է լինի պետություն-մասնավոր հատված-փորձագիտական հանրություն սկզբունքով»,- նշեց Մանասերյանը։
Նրա խոսքով`ոլորտի մասնագետները շատ չեն, բայց կարող են ոլորտի զարգացման համար օգտակար լինել։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար` ծածկելով ԵԱՏՄ պահանջարկի 20-30%ը:
Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները