ԲՀԿ–ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 9 համայնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որևէ մասնակցություն չի ունենալու: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
«Այսօր նիստ է տեղի ունեցել։ Որոշել ենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունենալու»,– ասաց նա։
Նրա խոսքով` ԲՀԿ–ի որոշումը վերաբերում է միայն հոկտեմբերի 17-ին նախանշված ընտրություններին, իսկ մյուս ընտրությունների վերաբերյալ կլինեն նոր որոշումներ։
«Գյումրին կռնա» դաշինքը հանձնեց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը
Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում է
Հիշեցնենք`Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին։
Տեր–Պետրոսյանի կուսակցությունը հայտնել է Գորիսի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածուի անունը