Արարատի մարզի մի շարք համայնքներում սգո սրահները կառուցվել են օրենքի խախտմամբ

Հավաքված նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքներում սգո սրահները կառուցվել են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի խախտմամբ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Էական առաջընթաց ենք արձանագրել կոռուպցիայի հակազդման բոլոր ուղղություններով. Դավթյան
Նման բացահայտման համար հիմք է ծառայել Արարատի մարզի Նորաբաց համայնքի բնակիչների դիմումը ՀՀ գլխավոր դատախազին, որում նրանք իրենց դժգոհությունն են հայտնել, որ սգո սրահը կառուցվում է բնակելի տների անմիջական հարևանությամբ և կարող է ազդել իրենց բնականոն կյանքի վրա։
Բնակիչների նամակի ուսումնասիրության արդյունքում դատախազությունում պարզել են, որ Նորաբաց համայնքի ղեկավարն ու ավագանին չեն պահպանել քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենք–շինություններին «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով ներկայացված սահմանափակումները։
«Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
Իսկ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանին պարտադիր պետք է ընդուներ ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, ինչը չի արել։
Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարզի մյուս համայնքներում ևս ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջները։ Պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել այդ սահմանափակումները: Իսկ դա, ըստ դատախազության, ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար, և հղի է կոռուպցիոն ռիսկերով։
Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար
Հավաքված նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Բացի այդ, ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ նմանատիպ դրսևորումները բացառելու համար։
Դատախազությունը որոշել է համապատասխան ուսումնասիրություններ նախաձեռնել նաև հանրապետության մյուս մարզերի համայնքներում:
Լոռու անտառային ֆոնդի պահպանության պատասխանատու 9 պաշտոնատար անձանց դեմ քրգործ է հարուցվել