ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ամերիկացի դիվանագետն այսօր գնացել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն։
Նշվում է, որ դեսպանը չի պատասխանել լրագրողների հարցերին, նրան ԱԳՆ կանչելու պատճառը պարզ չէ։