ԱՄՆ-ում պետական ծառայողները պետք է պարտադիր պատվաստվեն Covid – 19-ի դեմ

Հանրապետական կուսակցության կողմնակիցները քննադատել են համավարակի դեմ պայքարի նոր միջոցները։ Նրանք Բայդենին մեղադրում են լիազորությունների չարաշահման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, պետական կլինիկաների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար: Պահանջը կանդրադառնա մոտ 100 միլիոն քաղաքացու`աշխատող ամերիկացիների երկու երրորդի վրա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատվաստումն ու ՊՇՌ թեստերը մերժողներին
Մինչ այս քաղծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստված քաղծառայողներին պաշտոնանկություն է սպառնում։
Երկրի ղեկավարը նշել է, որ պարտադիր պատվաստման ենթակա են 300 հազար մանկավարժներ և 17 միլիոն բուժաշխատողներ: Բացի այդ, պարտադիր պետք է պատվաստվեն հարյուրից ավելի աշխատող ունեցող ընկերությունների աշխատակիցները։
Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Այս պահին Միացյալ Նահանգներում պատվաստվել է բնակչության մոտ 53 տոկոսը։