Պուտինն Ալեքսանդր Չուպրիյանին նշանակել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Ներքին ծառայության գեներալ–գնդապետ Ալեքսանդր Չուպրիյանը 2018 թվականի հունիսից զբաղեցնում էր քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման գործերով առաջին փոխնախարարի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԻՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել գեներալ–գնդապետ Ալեքսանդր Չուպրիյանին։
Պուտինը գնացել է Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը. տեսանյութ
Ռուսական ԶԼՄ–ների փոխանցմամբ` համապատասխան կարգադրությունը հրապարակված է իրավական տեղեկատվության առցանց պորտալում։
«Քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման գործերով ՌԴ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը փոխանցել Ռուսաստանի Դաշնության քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման գործերով նախարարի առաջին տեղակալ, ներքին ծառայության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պետրովիչ Չուպրիյանին», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից։
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
Ներքին ծառայության գեներալ–գնդապետ Ալեքսանդր Չուպրիյանը ծնվել է 1958 թվականի մարտի 23-ին Կոմի  Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ուխտա քաղաքում (ներկայիս Կոմի Հանրապետություն)։ 1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Բարձրագույն ինժեներական հրշեջ տեխնիկական դպրոցում պաշտպանել է  «հակահրդեհային տեխնիկայի և անվտանգության ինժեներ» մասնագիտությամբ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Երկար տարիներ աշխատել է հակահրդեհային ծառայության համակարգում։
2006 թվականից զբաղեցնում է ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման գործերով նախարարի տեղակալի պաշտոնը։ 2018 թվականի հունիսի 4-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է առաջին փոխնախարարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԻՆ ղեկավար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը ողբերգական հանգամանքներում զոհվեց Նորիլսկում ընթացող զորավարժությունների ժամանակ` փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին: