ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik․ Հայփոստը վաղվանից կսկսի կանխիկ վճարել կենսաթոշակներն ու նպաստները։ Ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ խնդիրը լուծված է։
«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ, տեղեկացնում ենք, որ «Հայփոստի» միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել», նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Հայփոստը» տեղեկացրել էր, որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից։