Սևանի ճանապարհին բախվել են «Honda»–ն և «MAN»–ը. կան բազմաթիվ վիրավորներ

Բախման հետևանքով «Honda»-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։ 
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան բազմաթիվ տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արագածոտնի մարզում սարսափելի վթար է եղել. տեսանյութ, լուսանկարներ
Հաղորդագրության համաձայն`Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ–ում` ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում, բախվել են «Honda» և «MAN» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժել են 7 մարդ, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։ 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ