ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական գազի գինը Բելառուսի համար 2022-ին նույնը կմնա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուսական գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։
«2022 թվականին ռուսական գազի գները կպահպանվեն ներկա տարվա մակարդակին»,-ասել է Պուտինը ռուս-բելառուսական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիս ժամանակ։
Բացի դա, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախատեսվում է ստեղծել նավթի ու նավթամթերքների միասնական շուկա, համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչև 2023-ի դեկտեմբերի 1-ը։ Նախատեսվում է պայմանագիր ստորագրել նաև էքեկտրաէներգիայի միասնական շուկայի վերաբերյալ։
ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Ռուսաստանը կչեղարկի կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները Բելառուսի հետ ավիահաղորդակցություներում։
Կրեմլում Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։