ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին ՀՀ դրոշի տակ մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:
Արդեն կայացել են մրցաշարի առաջին 3 տուրերը: Արոնյանը 1,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում (մեկ պարտություն, մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ):
Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։