«Հայփոստը» ժամանակավորապես չի վճարում կենսաթոշակներն ու երեխայի խնամքի նպաստները

«Հայփոստը» դիմել է կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայփոստը» սեպտեմբերի 9-ից, ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները։ Ընկերությունը հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով պատճառը։
Կապանի համայնքապետը կրկնապատկել է Օլիմպիադայի մասնակից Լևոն Աղասյանի սպորտային նպաստը
««Հայփոստը» չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նոր ծրագիր տեղահանված քաշաթաղցիների համար. 950 ընտանիքի համար տուն գնելը կհեշտանա
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Ընկերությունը հայցում է շահառուների ներողամտությունը:
«Թող գան Արցախ». Մանե Թանդիլյանը վստահեցնում է` լավ հնարավորություններ կան