ՀՀ-ից որոշ պատգամավորներ դիտորդական առաքելություն կիրականացնեն Պետդումայի ընտրություններին

Հատկանշական է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստան գործուղված պատգամավորներից և ոչ մեկն ընդդիմությունից չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 16-20-ը Հայաստանից 6 պատգամավոր կուղևորվի Մոսկվա Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Նման որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Կափսոսամ, եթե Լավրովն ու Շոյգուն նախընտրեն Պետդուման. Պուտին
Այսպիսով, Մոսկվա են մեկնելու ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանը և Ալեքսեյ Սանդիկովը։
Ի դեպ, գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 25-ը Մոսկվա կգործուղվի ՀՀ կառավարության դիտորդական խումբը։
Հիշեցնենք` Պետդումայի հերթական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: ՌԴ օրենսդրության համաձայն` 32 կուսակցություններ կկարողանան առաջադրել իրենց թեկնածուներին:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն էր: