ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը կարծում է, որ գերմանական թիմի վերջին մրցակիցները՝ Հայաստանն ու Իսլանդիան, չեն անցնի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆ: Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Իհարկե, Լիխտենշտայնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց կհանդիպեք աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում, սակայն, այնուամենայնիվ, կարևոր էր դրական ազդանշան ուղարկել։ Բայց մեր նպատակն է հաջորդ տարի աշխարհի չեմպիոն դառնալը», - ասել է Նոյերը։
Վերջին երեք տուրերում Գերմանիայի հավաքականը երեք հաղթանակ է տարել Լիխտենշտայնի (2:0), Հայաստանի (6:0) ու Իսլանդիայի (4:0) նկատմամբ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը J խմբում: Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականն է: Ռումինացիները եզրափակում են եռյակը։