ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է հակազդել Աֆղանստանից եկող հնարավոր սպառնալիքներին։ ՌԻԱ Նովոստի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Այժմ ամբողջ աշխարհին մտահոգում է՝ ինչպես կզարգանա իրավիճակն Աֆղանստանում և դրա շուրջ։ Մենք բոլորս գիտենք, որ կան մեր կազմակերպության անդամ պետություններ, որոնք անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին։ Կարծում եմ, որ մեր խնդիրն է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման։ Դրա համար էլ զորավարժությունների համապատասխան թեմա է որոշվել։ Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարն է։ Մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան Աֆղանստանի հետ մեր պետությունների սահմանին։ Վիճակն այնտեղ անկայուն է։ ՀԱՊԿ-ը պատրաստ է կանխել ցանկացած սպառնալիք», - ասել է նա Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ընթացքում։
ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերին Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին։