Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը. պահանջում են մթերել խաղողը

Տեղի բնակիչներն ասուն են, որ գործարանի կողմից առաջարկվող գնով բերքի իրացումն իրենց համար ձեռնտու չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Արարատի մարզի խաղողագործները Տափերական գյուղի հատվածում այսօր փակել են Երևան-Երասխ ճանապարհը: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում գինու-օղու ձեռնարկություններից են մթերել իրենց բերքը։
Արարատի խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից. մարզպետը խոստացել է լուծել հարցը
Sputnik Արմենիայի հետ զրույցում  Տափերականի գյուղապետարանի աշխատակից Մուշեղ Ղազարյանն ասաց, որ գյուղացիներն անցյալ տարի նախնական պայմանագրեր են կնքել «Vedi Alco» ընկերության հետ: Այժմ ձեռնարկության ղեկավարությունն ասում է, որ չի կարող մթերել ամբողջ խաղողը։
Տափերականում նույնպես գործարան կա, բայց այն հրաժարվում է խաղող  մթերել։ Տարածաշրջանում գործող մյուս ձեռնարկությունները համաձայն են ընդունել խաղողը, սակայն մեկ կիլոգրամի դիմաց 115-120 դրամով։ Գյուղացիներին այդ գինը ձեռնտու չէ, նրանք խնդրում են գնել գոնե 140-150 դրամով։
«115 դրամը ինքնարժեքից ցածր է։ Թող գոնե 25-30 դրամ ավելացնեն, որ գյուղացիները ինչ-որ օգուտ ստանան», - ասաց Ղազարյանը։
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը
Այս պահին ոստիկանները փորձում են ուժով բացել ճանապարհը՝ գյուղացիներին հետ մղելով մայրուղուց։
Հիշեցնենք` կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի։
Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան
«Այն պլանները, որոնք ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, և կանխատեսվում է մթերել 180 000 տոննայի չափ խաղող»,– ասել էր նաարարը։
Նա նաև վստահություն էր հայտնել, որ ամբողջ բերքը կմթերվի, մեծ մասը կարտահանվի, գյուղացիներն էլ ճանապարհներ չեն փակի։