ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է Բունդեսթագի մամուլի ծառայությունը: Գերմանիայի հավաքականը Ռեյկյավիկում ԱԱ-2022-ի ընտրական խաղում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո մեկնել է տուն:
Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ չնախատեսված վայրէջքը կապված է նախազգուշական միջոցների հետ։ Ինքնաթիռն անվտանգության ստուգում է անցնում։ Թիմն օդանավում է։
Իսլանդիային հաղթելուց հետո Գերմանիայի հավաքականը հավաքեց 15 միավոր և ամրապնդվեց J խմբի առաջին տեղում, իսլանդացիները չորս միավորով մնացին հինգերորդ տեղում:
Հոկտեմբերի 8-ին Գերմանիան կընդունի Ռումինիային, իսկ Իսլանդիան՝ Հայաստանին։