ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևմտյան մասում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է Hurriyet–ը։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Սաքարիա նահանգում՝ մայրաքաղաք Ստամբուլից 180 կմ հեռավորության վրա։ Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում։
Չի նշվում նաև օդանավի տեսակը։ Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանի բոլոր վարժական ինքնաթիռները գտնվում են անգարներում։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները։