ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սարուխանյանը Facebook-ի իր էջում որոշմանը կից գրել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Կարեն Սարուխանյանը 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։