Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

Եվրոպական խորհրդի նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են, թե ինչ է պետք անել, որպեսզի հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը: Միշելը Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկված թեմաներին։
«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության ամրապնդում և երկխոսություն»,-գրել է Միշելը:
Նա հայտնել է, քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցը։
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։