Պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Министр обороны Аршак Карапетян принял генерального директора ЮКЖД Алексея Мельникова (7 сентября 2021). Еревaн
Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Նշվում է, որ Մելնիկովը պաշտպանության նախարարին ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:
Министр обороны Аршак Карапетян принял генерального директора ЮКЖД Алексея Мельникова (7 сентября 2021). Еревaн
Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈւ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից