ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Պարզապետ գոլ էր պետք խփել. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսպես մեկնաբանեց Լիխտեյնշտեյնին չհաղթելու փաստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի
Հայաստան–Լիխտենշտեյն խաղն այսօր ավարտվեց 1։1 հաշվով։
«Մենք չկարողացանք ավելի շատ գոլ խփել, իսկ նրանք մեկ հարձակում կազմակերպեցին և գոլ խփեցին։ Այսպիսին է ֆուտբոլըч երբեմն անարդար է»,–ասաց նա։
Կապառոսի խոսքով` ինչ–որ տեղ բախտն ուղղակի չժպտաց մեր հավաքականին։
Հարցին, թե ժամանակը չէ՞, որ Դավիթ Յուրչենկոն փոխարինվի այլ դարպասապահով, Կապառոսը նշեց, որ նա Գերմանիայի և Մակեդոնիայի հավաքականների դեմ լավ խաղ է ցուցադրել։ Լիխտեյնշտեյնի հետ խաղում էլ, ըստ մարզչի, Յուչենկոյի մեղքով չէր մեր հավաքականի դարպասը գրավելը։
Անդրադառնալով հաջորդ խաղերին Հայաստանի հավաքականի հնարավորություններին` Կապառոսը նշեց, որ կարող ենք պայքարել և լավ հանդես գալ։
Հիշեցնենք, որ մեր հավաքականի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին. մեր մրցակիցը կլինի Իսլանդիայի հավաքականը։