Նիկոլ Փաշինյանը հասավ Թբիլիսի

Վարչապետի մամուլի խոսնակը ներկայացրել է, թե պաշտոնական այցով Վրաստան մեկնած Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ և քննարկումներ է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով արդեն ժամանել է Վրաստան: Տեղեկությունը լուսանկարներին կից Facebook–ի իր էջում լուսանկարներին կից հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Премьер-министр Никол Пашинян прибыл с официальным визитом прибыл в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Նիկոլ Փաշինյանը հասավ Թբիլիսի
«Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետերը ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով»,–գրել է նա:
Премьер-министр Никол Пашинян прибыл с официальным визитом прибыл в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Նիկոլ Փաշինյանը հասավ Թբիլիսի
Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: