ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի նախագահի վերջին ելույթները տեղիք են տալիս մտածելու, որ Թուրքիան էլ է պատրաստ դրան։
«Այս հայտարարություններում մենք հնարավորություն ենք տեսնում քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ճանապարհային և երկաթուղային կապերի վերականգնումը: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը կարող է ավելի լայն ենթատեքստ ստանալ», - ասաց Փաշինյանը կառավարության նիստում:
Ըստ վարչապետի` խոսքը տարածաշրջանը խաչմերուկի վերածելու մասին է, որը հյուսիսը հարավին և արևելքը արևմուտքին կմիացնի:
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս գործընթացին: Այս գործընթացով հետաքրքրված են նաև ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն,Չինաստանը, Հնդկաստանը։
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս գործընթացին: Այս գործընթացով հետաքրքրված են նաև ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն,Չինաստանը, Հնդկաստանը։
Վարչապետը հիշեցրեց, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիտարկում է որպես ՀՀ իշխանությունների երկարաժամկետ ռազմավարություն: