ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։
Մրցավեճի առաջին 45 րոպեների ընթացքում մեր ընտրանին ուներ բացահայտ առավելություն և ստեղծեց գոլային բազմաթիվ պահեր։
Բայց մինչև առաջին կեսի վերջին վայրկյանները հյուրերին հաջողվում էր անառիկ պահել սեփական դարպասը։ Նման իրավիճակում իհարկե մեր թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը պետք է աչքի ընկներ։
Նա նախ վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունքը, ապա հստակ իրացրեց այն ու առաջ մղեց մեր հավաքականին։
Հիշեցնենք` Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումն անցկացվում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։