ՌԱԴԻՈ

Հայաստանը կարող է դառնալ թուրքական տնտեսության կցորդ. տնտեսագետը` պտտվող լուրերի մասին

Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է շուկայում թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսքի սպասման մասին տարածված տեղեկություններից և վերլուծել դրանք։
Sputnik
Ներդրումների առումով Հայաստանում ծանր իրավիճակ է։ Ներդրումային սպասումների հիմքում հիմնականում քաղաքական ենթատեքստ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արա Գալոյանը։
«Մամուլը գրում է «Socar»-ի` ադրբեջանական ներդրումների մասին։ Գյուղատնտեսության հեղինակավոր փորձագետներից մեկն ասում է, որ ինքը կասկածներ ունի, որ պարսիկների անվան տակ ուրիշ պետության ներկայացուցիչներ են հողեր գնում Հայաստանում»,- ասում է Գալոյանը։
ՀՀ-ն վերականգնել է պատերազմից ու կորոնավիրուսից տուժած տնտեսական կայունությունը. նախարար
Նրա խոսքով` եթե մամուլի հրապարակումներն իրականանան, Հայաստանը կարող է դառնալ թուրքական տնտեսությանը սպասարկող կցորդ, որից հետո մեր երկիրը թուրքական մեծ տնտեսության հետ «պորտալարը խզելու» հնարավորություն չի ունենա։ Իսկ մեծ տնտեսությունն ինչպես ուզենա, այնպես էլ կվարվի մեր տնտեսության հետ։
«Թուրք-ադրբեջանական ներդրումների սպասում կա, չգիտեմ` ինչու։ Խորհրդային տարիներին մենք մի անգամ նման իրավիճակում հայտնվել ենք։ Հենց Խորհրդային Միությունը փլուզվեց ոչինչ չկարողացանք պահել, հատուկենտ բաներ ենք պահել` պղնձի խտանյութի արտադրությունները և Կանազը»,- նշեց Գալոյանը։
Նշենք, որ օրերս կառավարության նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով Հայաստանի ներդրումային դաշտը, հայտարարեց, որ Հայաստանը ներդրումային առումով բավականին լավ վիճակում է գտնվում։ 
«Շաքարային» իրարանցում Հայաստանում. գներն աճել են, դեֆիցիտի մասին լուրերն ուռճացված են