Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023թ.-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը:
ԱԺ-ն մերժեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը. 45 կողմ, 46 դեմ
Գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն:
«ԱՀԿ-ն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ–ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023թ.-ին:
Հայաստանում 2020 թ–ին ՄԻԱՎ-ով վարակված 7 երեխա են հայտնաբերել
Հիշեցնենք, որ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016 թվականին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետև վերահաստատվել է 2018թ.-ին: