ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի է, թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր դաշտ դուրս կգան Լիխտենշտեյնի հետ խաղում։ ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակը։
Նշենք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը։
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը և Վբեյմար Անգուլոն: Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր համազգեստով, Լիխտենշտեյնը` կապույտ։
Նշենք, որ օրեր առաջ արդեն հանդիպման բոլոր տոմսերը սպառվել էին։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։