Համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ. կառավարությունը նախագիծ ընդունեց

Այսուհետ խոշորացված համայնքներում ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին կունենա նաև ընդդիմադիր ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Վարչատարածքային բաժման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։
Իշխան Սաղաթելյանը կհամակարգի «Հայաստան» դաշինքի աշխատանքները ՏԻՄ ընտրություններում. ԶԼՄ
Համաձայն նախագծի` խոշորացված համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ այնպես, ինչպես Երևանում, Վանաձորում և Գյումրիում։
«Եթե այն ժամանակ համայնքային ընտրություններում ներկայացվում էր, ասենք, քաղաքապետի չորս թեկնածու` մեկը հաղթում էր, մյուսներն էլ պարտվում ու դադարեցնում էին իրենց գործունեությունը։ Այսուհետ կստացվի այնպես, որ ընտրություններում հաղթած մեծամասնության ներկայացուցիչը կդառնա քաղաքապետ, մյուսներն էլ` ավագանու անդամ։ Նման կերպ ընդդիմությունը կունենա ձայն բարձրացնելու հնարավորություն, համայնքում էլ կձևավորվի տեղական խորհրդարան», – նախագիծը մեկնաբանելով` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում։ Սպասվում են նաև ընտրություններ Կապանում։
Հայտնի է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր կղեկավարեն ՔՊ համամասնական ցուցակները