ԵՊՀ–ն դեռ աշխարհի լավագույն 1650 համալսարանների շարքում է, սակայն զիջել է իր դիրքերը

Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի միջև կիսում է 551-600 հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք մայր բուհի պաշտոնական կայքից։
ՌԱԴԻՈ
ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան
«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան 2000 բուհերից:
Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները:
Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ` 45 տոկոս` կրթություն, 25 տոկոս` հետազոտություն և 30 տոկոս` համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:
ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը
Նշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):
Ի դեպ, նույն վարկանիշային 2020-ի ցանկում ԵՊՀ–ն 451-500 հորիզոնականում էր, այսինքն` այս տարի զիջել է իր դիրքը։
Ի դեպ, վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում վերջին տարիներին Հարվարդի համալսարանն է։