Էական առաջընթաց ենք արձանագրել կոռուպցիայի հակազդման բոլոր ուղղություններով. Դավթյան

Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ առցանց նիստին նաև ՀՀ գլխավոր դատախազն է մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման բոլոր առաջնահերթ ուղղություններով։ Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ առցանց նիստին իր ելույթում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։
Գործադիրում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած տարրեր. Քերոբյան
«Հայաստանում գործարկվել են այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,-նշել է Դավթյանը:
Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտել է ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ-ում հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա:
ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության փորձն ու արդյունքները։
Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն
Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեից: